Անհատական ուսպլան

Տեխնոլոգիայի խմբեր- կարի

Ֆիզկուլտուրայի խումբը, օրը- Հրաձգություն Երեքշաբթի

Ընտրության խմբեր- ռոբոտաշինություն

Լրացուցիչ պարապմունք դպրոցում- ոչմե

Երկարօրյա-ոչ

Լրացուցիչ պարապմունք դպրոցից դուրս-ոչմե

Նախագծային աշխատանք/հղումը տեղադրել/- https://arianaabqar.edublogs.org/2024/11/29/ամանորյա-նախագիծ/

Դպրոցի երթուղային, որ համարն է (միակողմանի, երկկողմանի)- ես ավտոբուսով չեմ գնում

Արշավախմբային ճամփորդություն(բարձունք, Արատես, Արտանիշ․․․․)-  Արտանիշ

Երվանդական Հայաստանի կազմավորումը և Աքեմենյան Պարսկաստանը/6րդ․դաս․ապրիլի 21-30/

Վանի թագավորության անկման արդյունքում Ք. ա. VII դարի վերջին Հայկական լեռնաշխարհի տարածքում կրկին ի հայտ են գալիս մրցակից թագավորություններ։ Դրանցից առանձնանում
է Պարույր Սկայորդու իշխանությունը լեռնաշխարհի հարավ-արևմտյան մասում։ Պատմահայր Մովսես Խորենացու հաղորդած տեղեկության համաձայն՝ Պարույրը Հայկ Նահապետի սերնդից
էր։ Նա միացել էր Ասորեստանի դեմ Մարաստանի (Մեդիայի) և Բաբելոնի թագավորների դաշինքին։ Ք. ա. 612 թ. դաշինքի երկրները գրավում և ավերում են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Մի քանի տարի անց արդեն կործանվում է Ասորեստանի կայսրությունը։ Գործուն մասնակցության համար Պարույր Սկայորդին Մարաստանի արքա Կիաքսարի կողմից թագադրվում և ճանաչվում է Հայաստանի թագավոր։ Պարույր արքան իր իշխանության տակ միավորել էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած տարածքները՝ նպատակ ունենալով իր
վերահսկողությունը հաստատել ամբողջ լեռնաշխարհի վրա։/պատմել/

Երվանդ I Սակավակյաց և Տիգրան Երվանդյան
Պարույր Սկայորդուն հաջորդած արքաներից Երվանդ Սակավակյացին է հաջողվում Հայկական լեռնաշխարհում հաստատել իր հսկողությունը։ Քանի որ սկզբնաղբյուրները սակավ են, միայն կարելի է ենթադրել , որ նա իր տիրապետությունը հաստատում է այն հողերի վրա, որոնք ժամանակին Վանի թագավորությունն էր վերահսկում։ Թագավորության սահմանները հյուսիսարևմուտքում հասնում են մինչև Սև ծովի ափեր, հարավ-արևելքում ՝ Մարաստան,
հարավում ՝ Հյուսիսային Միջագետք։ Արքայական նոր հարստությունը նրա անունով կոչվում է Երվանդական կամ Երվանդյան։ Կենտրոնն էր Տուշպա-Վան քաղաքը։ Հատկապես նշանակալից էր Երվանդունիների կարողությունը՝ հավա­քագրելու զգալի կենդանի ուժ ռազմական արշավների և վերահսկվող տարածքներում իրենց քաղաքական ու ռազմական ներկայությունն ամրապնդելու նպատակով: Այդպիսով ՝ Երվանդ I-ին հաջողվում է վերակազ­մավորել բանակը՝ ստեղծելով շուրջ
40-հազարանոց հետևակ և 8-հազարանոց հեծելազոր։ Սա չէր կարող չազդել Մարական տերության (Մեդիայի) հետ հարաբերությունների վրա։ Վերջինս փորձում է խստացնել իր
վերահսկողությունն ընդլայնվող Հայաստանի նկատմամբ։ Դա հաջողվում է մանավանդ այն ժամանակ, երբ Մարաստանը տիրում է Արաքսի հովտին և Միջագետքում գտնվող հաղորդակցական ուղիներին։ Դաշնակցային հարաբերությունները շուտով վերածվում են
Մարաստանից Հայաստանի կախվածության։ Սակայն մարական տիրապետության դեմ շուտով լայնածավալ ապստամբություն է կազմակերպվում Աքեմենյան ապագա թագավոր Կյուրոս Մեծի
կողմից։ Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի՝ Կյուրոսին այդ ջանքերում ակտիվորեն
աջակցում է նրա որսընկերը՝ հայոց թագաժառանգ Տիգրան Երվանդյանը։ Ք. ա.
550 թ. մարական տիրապետության տապալման արդյունքում ձևավորվում է Աքեմենյան Պարսկաստանը՝ Կյուրոս Մեծի գլխավորությամբ։ Հայաստանը՝ իբրև դաշնակից երկիր, թեպետ առաջատար դիրք ուներ նորաստեղծ Աքեմենյան կայսրության մեջ, սակայն ներքին ինքնավարությունը պահպանում էր հարկ վճարելու և պատերազմի ժամանակ զորք տրամադրելու պայմանով։ Դա հայկական կողմին թույլ է տալիս պահպանել ձեռք բերված տարածքները՝ չհրաժարվելով լիակատար անկախությունից, միայն թե հետաձգելով այն ավելի պատեհ ժամանակների։/պատմել/

Advertisement

Հակաաքեմենյան ապստամբությունը 

Չնայած Կյուրոս Մեծի տված ներքին ինքնավարությանը՝ հայերը չէին հաշտվում ստեղծված իրավիճակի հետ և ձգտում էին անկախանալ արտաքին ուժերից։ Հարմար առիթ է ստեղծվում Ք. ա. 520-ական թթ., երբ ԱքեմենյանՊարսկաստանում ներքին երկպառակություններ են սկսվում։ Ի վերջո գահ է բարձրանում Դարեհ I-ը (Ք. ա. 522-486), որի կառավարման առաջին իսկ տարում
ապստամբում են հպատակ մի շարք երկրներ։ Դրանց թվում էր և Հայաստանը։
Այս ապստամբությունների և դրանց ճնշման մասին մանրամասն պատմվում
է Բեհիսթունի ժայռի եռալեզու (հին պարսկերեն, էլամերեն և բաբելոներեն) արձանագրության մեջ։ Հայաստանում ապստամբությունը ճնշելու համար Դարեհ I-ի զորահրամանատարները ստիպված են լինում հինգ ճակատամարտ տալ։ Ինչպես պարզ է դառնում արձանագրությունից, Հայաստանը նվաճելու համար Դարեհը մեծ ճիգ է գործադրել։ Հակառակ արձանագրության մեջ Դարեհի պարծենկոտ հայտարարությունների՝ արշավանքները, ըստ էության, անհաջողությամբ են ավարտվել , դրա համար էլ երկարաձգվել են։ Միայն հինգերորդ ճակատամարտից հետո է, որ հայերն ընդունել են Դարեհի գերիշխանությունը։/ընթերցել/

Հայաստանը Աքեմենյան տերության կազմում
Դարեհ արքան ապստամբությունները ճնշելուց հետո ձեռնամուխ է լինում կայսրության սահմանների ընդլայնմանը։ Արևելքում նրա տարածքները հասնում էին մինչև Ինդոս գետը, իսկ արևմուտքում ՝ Թրակիա՝ կազմելով աշխարհի ամենամեծ կայսրությունը։ Իր իշխանությունն այդ հսկայածավալ կայսրության մեջ ուժեղացնելու համար Դարեհն ամբողջությամբ վերանայում է
Կյուրոսի կողմից հաստատված կառավարման համակարգը։ Նա կայսրությունը բաժանում է 20 մարզերի, որոնք կոչվում էին սատրապություններ: Դրանք կառավարվում էին սատրապների կողմից, որոնք հավաքում էին հարկերը, ապահովում էին արդարադատությունն ու անվտանգությունը, զինվորներ էին հավաքում թագավորական բանակի համար։ Սատրապների կողմից մարզերի կառավարման քաղաքականությունը Դարեհի կայսրությունը միավորելու
ճանապարհներից մեկն էր։ Հայաստանը կազմում էր XIII սատրապությունը և
այդպիսին մնաց մինչև Աքեմենյան կայսրության կործանումը։ Հաջորդ կարևոր քայլն այս ուղղությամբ Արքայական ճանապարհի կառուցումն էր: Ճանապարհն ուներ ինչպես տնտեսական, այդպես և ռազմական նշանակություն։ Կարևոր էր, որ այդ ճանապարհի մի որոշ մաս (շուրջ 330 կմ) անցնում էր Հայաստանի հարավային սահմանով , ինչը նպաստում էր առևտրի
ծաղկմանը։ Այս և այլ մանրամասների մասին մենք իմանում ենք հույն զորավար և
պատմիչ Քսենոփոնից, որը Ք. ա. 401 թ. անցել է Հայաստանով։ Ըստ նրա՝ այդ
ժամանակ Հայաստանի սատրապը Երվանդն (Օրոնտեսն) էր, որն ամուսնացած
էր Աքեմենյան արքայադստեր հետ և սեփական պատկերով դրամներ էր
հատում։ Այդ ամենը վկայում է կայսրության մեջ Երվանդական արքայատոհմի
առանձնահատուկ դիրքի և հավակնությունների մասին։/ընթերցել/

Առաջադրանքներ

Ուղղանկյունանիստ. Դաս 8.

Դաս 8

Ճշմարիտ և կեղծ ասույթներ

Առաջադրանքներ

  1. Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ճշմարիտները. 

ա) Սկյուռն ունի չորս թաթիկ։ 

բ) Ավտոմեքենայի անիվները քառակուսու ձև ունեն։ 

գ) Երկու թվերի գումարը զույգ թիվ է։

դ) Գիրքն սկսել է քայլել։ 

ե) Մայթերը նախատեսված են,mbiհամար։ 

զ) Ծառերը ծաղկում են գարնանը։

  1. . Հետևյալ պնդումներից ընտրե՛ք կեղծերը. 

ա) Գիրքը և գրիչը տարբեր առարկաներ են։ 

բ) Քարը փետուրից թեթև է։ 

գ) Շենքը զուգահեռանիսի ձև ունի։ 

դ) Աթոռը և սեղանը ֆուտբոլ են խաղում։ 

ե) Նարդի խաղում են չորսով։ 

զ) Ուղղանկյան անկյուններից մեկը հավասար է 30 աստիճանի։

  1. Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ասույթները. 

ա) Հունիսը, հուլիսը և օգոստոսը ամառվա ամիսներ են։ 

բ) Դեկտեմբերը, հունվարը և մարտը ձմեռվա ամիսներն են։ 

գ) Ապրիլին ձյուն է եկել։ 

դ) Լիճը թռել է տիեզերք։ 

ե) Մարդը չի կարող ապրել առանց ջրի։ 

զ) Ամեն մի երեխա ունի հայր ու մայր։

  1. Կազմե՛ք դիզյունկցիա հետևյալ երկու ասույթներից. 

ա) A. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում ավտոմեքենայով։ 

B. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում հեծանիվով։ 

Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում  մեքենայով կամ հեծանիվով

բ) A. Խաղոսկրը նետելիս բացվել է 3 թիվը։ 

B. Խաղոսկրը նետելիս բացվել է 5 թիվը։ 

Խաղոսկրը նետելիս բացվել է 3 թիվը կամ բացվել է 5 թիվը

գ) A. Աշակերտը եկել է դպրոց մինչև ժամը 9-ը։ 

B. Աշակերտը ուշացել է դասից։

Աշակերտը եկել է դպրոց մինչև ժամը 9-ը կամ  ուշացել է դասից։ 

դ) A. Կիրակի օրը մառախուղ է լինելու։ 

B. Կիրակի օրը արևոտ եղանակ է լինելու։ 

Կիրակի օրը մառախուղ է լինելու կամ արևոտ եղանակ է լինելու։

  1. Կազմե՛ք կոնյունկցիա հետևյալ երկու ասույթներից. 

ա) A. Խնձորը մեծ է։ 

B. Խնձորը կանաչ է։

Խնձորը մեծ է և կանաչ։

բ) A. Շենքը բազմահարկ է։ 

B. Շենքը շքեղ է։ 

Շենքը բազմահարկ է և շքեղ

գ) A. Մայրիկը թատրոն է գնացել։ 

B. Հայրիկը թատրոն է գնացել։

     Մայրիկը  և Հայրիկը թատրոն է գնացել։ 

դ) A. Ինքնաթիռը ժամանել է Երևան։ 

B. Ինքնաթիռը ժամանել է ժամը 17-ին։

  Ինքնաթիռը ժամանել է Երևանում և ժամը 17-ին։

  1. Գրե՛ք հետևյալ ասույթների ժխտումը. 

ա) Գնացքը կայարան է ժամանել ուշացումով։ 

 Գնացքը կայարան է ժամանել ժամանակին 

բ) Գիրքը հետաքրքիր է։ 

Գիրքը  անհետաքրքիր է։ 

գ) Մարզիկը ռեկորդ է սահմանել։ 

 Մարզիկը  չի դրել ռեկորդ

դ) Նետաձիգը դիպել է թիրախին։ 

 Նետաձիգը չի դիպել է թիրախին։ 

ե) Աշակերտը լուծեց խնդիրը։

      Աշակերտը  չի լուծեց խնդիրը։

  1. Նետել են խաղոսկրը։ Գտե՛ք 4-ից մեծ թիվ բացվելու հավանականությունը։  2/6  = 2:2/6:2  = 1/3
  2. Դեղձենիները կազմում են այգու ծառերի 45 %-ը, ծիրանենիները՝ 30 %-ը։ Այգու մնացած 20 ծառերը
  3. խնձորենիներ են։ Յուրաքանչյուր տեսակի քանի՞ ծառ կա այգում։ 45+30 = 75  100-75 = 25  25×4=80    10% 80 = 8    5% 80 = 4    3×8=24    4×8=32  1×4=4   32+4= 36
  4.     Դեղձենիները= 36
  5.      ծիրանենիները= 24
  6.      խնձորենիներ = 20

Լույսը և գույնը բնության մեջ։Ծիածան.Ապրիլի 14-18

Բոլոր մարմինները լուսավորվում են Արեգակի կամ այսպես ասած սպիտակ լույսով

Ինչպե՞ս են առաջանում գույները:

Բազմաթիվ փորձերի արդյունքում պարզվել է այդ երևույթի պատճառը: 

Սպիտակ լույսի նեղ փունջը պրիզմայով անցնելիս բեկվում է, և էկրանի վրա առաջանում են իրար հաջորդող տարբեր գույնի շերտեր: Այդ պատկերն ընդունված է անվանել լույսի սպեկտր:

1368638575_1201826578.gif

Սպիտակ լույսի տարրալուծումը առանձին գույների պայմանավորված է այն հանգամանքով, որ տարբեր գույնի լույսերը տարբեր չափով են բեկվում պրիզմայում, ինչի հետևանքով առանձնանում են իրարից:

Արեգակի լույսի սպեկտրը պարունակում է յոթ հիմնական գույներ` կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն:

Իրականում առանձին գույների միջև հստակ սահմաններ գոյություն չունեն, և մեկից մյուսին անցումը տեղի է ունենում աստիճանաբար:

Եթե պատկերված բոլոր գույնի լույսերը խառնենք իրար, ապա կստացվի սպիտակ լույս:

Մենք գիտենք, որ սեփական լույս չունեցող մարմինները մեզ տեսանելի են իրենց կողմից անդրադարձրած լույսի շնորհիվ:

Սպիտակ մակերևույթն անդրադարձնում է իր վրա ընկնող բոլոր գույնի լույսերը: Այդ պատճառով տետրի թերթը, ձյունը, բամբակը սպիտակ լույսով լուսավորելիս մեզ սպիտակ են թվում:

Խոտը, ծառի տերևները սպիտակ լույսով լուսավորելիս անդրադարձնում են կանաչ գույնի լույսը, իսկ մնացածները կլանում են: Այդ պատճառով դրանք կանաչ են երևում:

Սև մարմինները կլանում են բոլոր գույնի լույսերը և չեն անդրադարձնում դրանցից ոչ մեկը, ինչի հետևանքով սև մարմիններից մեր աչքի մեջ ոչ մի գույնի լույս չի ընկնում:

Թափանցիկ մարմինների գույնը պայմանավորված է դրանց միջով անցնող լույսի գույնով:

Օրինակ

Կապույտ գույնի ապակու միջով անցնում է միայն կապույտ լույսը, իսկ մնացածները կլանվում են: Պատուհանի ապակին մեզ անգույն է թվում, որովհետև բաց է թողնում բոլոր գույնի լույսերը:

Գունավոր տեսողության համար հատուկ նշանակություն ունի երեք հիմնական գույների՝ կարմիրի, կանաչի և կապույտի համադրումը։ Այդ գույների օպտիկական գումարման արդյունքում ստացվում է սպիտակ լույս։

Կախված այն բանից, թե ինչ համամասնություններով են գումարվում այդ գույները, կարելի է ստանալ ամենատարբեր գույներ և գունային երանգներ։ 

images (12).png

Կենդանիների աչքերը կառուցվածքով տարբերվում են իրարից։

Շատ կենդանիներ չեն տարբերում գույները։

Մեղուները տարբերում են դեղին և կապույտ գույները, ինչպես նաև մարդու համար անտեսանելի անդրամանուշակագույն ճառագայթները, բայց չեն ընկալում կարմիր գույնը։ Ձկները տեսնում են միայն մոտ հեռավորության վրա։

Սուր տեսողություն ունեն թռչունները։ Որոշ թռչունների աչքի զգայնությունը հարյուր անգամ մեծ է մարդու աչքի զգայնությունից։

Ծիածան

Սպիտակ լույսի բարդ կառուցվածքով է պայմանավորված բնության հրաշալի երևույթներից մեկը՝ ծիածանը:

Արեգակի լույսը, բեկվելով և անդրադառնալով անձրևի կաթիլներից, տարրալուծվում է տարբեր գույների և երկնքում հայտնվում բազմերանգ կամարի՝ ծիածանի տեսքով:

Ծիածանը ծագում է, երբ Արեգակի լույսն անցնում է անձրևի կաթիլների միջով և, ինչպես պրիզմայում, տարրալուծվում է տարբեր գույնի ճառագայթների։

Հաճախ կարելի է ծիածան տեսնել նաև ջրվեժիշատրվանի, ջրող մեքենայի առաջացրած ջրափոշու մեջ։

image_862505151154407774174.gif
90051907_4497432_87740694_1338392137_raduga.gif

Դասարանական աշխատանք
Պատասխանել հարցերին։

  1. Ի՞նչով է պայմանավորված մարմիների գույնը։
  2. Ո՞ ր գիտնական է ապացուցել,որ արեգակի սպիտակ լույսը,տարբեր գույնի ճառագայթների համախումբն է։
  3. Ի՞նչպիսին է կենդանիների աչքի կառուցվածքը։
  4. Բացատրե՛ք լուսացույցի գունավոր ապակիների 《գործողությունը》։
  5. Թվարկե՛ք արեգակնային սպեկտրի գույներն ըստ հաջորդականության։
  6. Ի՞նչու է պրիզմայում կամ ջրի կաթիլում սպիտակ լույսը բաժանվում առանձին գունավոր ճառագայթների.դրանցից,որ գույնի ճառագայթներն են բեկվում՝ա)ամենափոքր չափով բ)ամենամեծ չափով։
  7. Ի՞նչից է կախված անթափանց մարմինների գույնը։
  8. Ի՞նչից է կախված թափանցիկ մարմիների գույնը։
  9. Ձեր կարծիքով ՝ ի՞նչ դեր կարող է գույնը կենդանիների կյանքում։