ՄԱՅՐԵՆԻ

Երգել-գործողություն

սեղան-առարկա

երեգ-թիվ

սպիտակ-հատկանիշ

գեղեցիկ- հատկանիշ

ծառեր- առարկա

ուտում է – գործողություն

Իմ սիրելի դասընկերը ծննդյանս օրը ինձ նվիրեց մի մեծ ու կարմիր տուփ։

ՎԵՐՆԱԳՐԻ՛Ր — «ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՍՏՈՒԳԱՏԵՍ» ԵՐՐՈՐԴ ԿԱՆԳԱՌԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

Օրվա քանի՞ ժամն ես արթուն —15

·  Օրվա քանի՞ ժամն ես խաղում բակում —5

·  Օրվա քանի՞ ժամն ես աշխատում համակարգչով —6

·  Օրվա  քանի՞ ժամն ես կարդում —2

·  Օրվա քանի՞ ժամն ես  սպորտով զբաղվում —1

·  Օրա քանի՞ ժամն ես օգտագործում հեռախոսդ —2

Էրիխ Ռասպե. Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված 2)

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Տեքստային առաջադրանքներ

1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։  /1 միավոր

2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը։ /1 միավոր/

Ա) Լուսին հասավ հրթիռով

Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա

Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին

Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա  մագլցելով հասավ լուսին

3 Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։  /1 միավոր/

4 Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։  /1 միավոր/

5․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական և մեկ բացականչական նախադասություն։/1 միավոր/

6․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։ /1 միավոր/

Շուտով պարանը պրծավ, և Մյունխհաուզենը օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։

Բառային առաջադրանքներ

1․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բառ, որոնք գործողություն են կատարում։ /1 միավոր/

2․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ — ավարտել գիրքը /1 միավոր/

Փորել —

Դուրս գալ ——

Աճեցնել —-

Տեսնել —

3․ Գրի՛ր տեքստում մուգ գրված բառերի հոմանիշները։ /1 միավոր/

4․ Գրի՛ր բարեբախտաբար, երկար, բարձրանալ, վերև բառերի հականիշները։ /1 միավոր/

Պոչատ աղվեսը

Ա․ աղվեսի անունից

Մի օր ես պոչես թողեց թակարդում ու ես խայտառակած էի զգում ինձ։Ես հավաքեցի բոլոր աղվեսներին եվ ասացի որ հրաժարվեն իրենց պոչերից, նախ այն ծանր էր, ապա գեղեցիկ չէր։
Բ․ աղվեսի պոչի անունիցդ


Գ․
 հավաքված աղվեսներից մեկի անունից

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

շոկոլադե ձմերուկ

Լինում է չի լինում մի ֆերմեր է լինում. ֆերմերը ունենում է մի այգի ,որի մեջ ձմերուկ է աճեցնում։ Մի օր մի հատ ձմերուկ կտրում է ու տեսնում է, որ շոկոլադից է ձմերուկը։ Հենց ուտում է, իր ձեռքը դառնում է շոկուադե, դրա համար էլ շոկոլադի ձմերուկ չի ուտում։

ԱՌԱՋԻՆ ԿԱՆԳԱՌ

Նշի՛ր առաջադրանքի կատարման սկիզբը —10:40

Նշում է իր կանգած սկզբնական տեղը — 0

Կատարում է տեղից հեռացատկ և նշում է վերջնական կանգնած տեղը —1մ

Չափերիզով (կարող է չափել նաև ոտնաթաթով) չափում է սկզբնական  և վերջնական  կետերի հեռավորությունը, այն արտահայտում է սանտիմետրով —100սմ

Նշելով առաջադրանքի կատարման ավարտը-35

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 3)

images (2)

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գաղտնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (ուտել):

— Ոչխարն ուտում է ամեն ինչ:

— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վերջը լավ չի լինելու:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:

Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.

— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:

— Ի՜նչ ես ասում…

Եվ  փոքր-ինչ լռելուց հետո  մի տեսակ հիշաչարությամբ նետեց.

— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համարձակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջարդելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.

— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…

— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:

Նա ապշած ինձ նայեց.

— Լուրջ գո՜րծ:

Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:

— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:

— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:

Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:

— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:

— Ի՞նչ է:

— Սո՛ւնկ է:

Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:

   1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված,

դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: գաղտնիք, վերջը ,համարձակ, ջարդելով,

    2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը.

ա/ հանգիստ չունեցող

բ/ անհամբեր

գ/ անընդհատ աշխատող

դ/ անընդհատ հանգստացող

      3. Գրի՛ր տրված բառերի հականիշները.

ա/ վտանգավոր – անվտանգ

բ/ չարություն  – բարություն

գ/ թույլ  – ուժեղ

դ/  տգեղ – գեղեցիկ

  4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ վտանգավոր — ածանցավոր

բ/ անպատասխան- ածանցավոր

գ/ մուրճ- ածանցավոր

դ/ հաստափոր-բարդ

    5. Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.

ա/ ծաղիկ   – ծաղիկներ

բ/ իշխան  – իշխաններ

գ/ քամի   – քամիներ

դ/ փուշ  – փշեր

   6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:    Սխալ տարբերակն ընդգծի՛ր:

ա/ մորեգույն-ածական

բ/  ծաղիկ-գոյական

գ/ հինգ -թվական

դ/ ոսկեգանգուր-գոյական

7. Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

(ուտել) – է ուտոմ

(փորձել) – փորձում եմ

(ամաչել) – ամաչեցի

(նայել) – նայեց

8. Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:

Ես մի մոլորակ գիտեմ. որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում:    

 9. Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.

ա/ որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:

բ/ որ  ինքնաթիռի շարժիչը անսարք էր:

գ/ որ քամի էր:

դ/ որ ինքնաթիռները թռչում են:

    10. Փոքրիկ իշխանի կարծիքով ̀  ծաղիկների փշերն ինչի՞ համար են: Նրանգ պաշտպանվում են

Մա

1․ Դի՛ր փակագծերն այնպես, որ ստանաս ճիշտ հավասարություն։                       55x(55-55):55+55:11=5  

2.  Դի°ր փակագծերն այնպես, որ ստացվի հավասարություն:                                          (3200 : 40 + 20)x 8 = 800.

3.  Դի՛ր թվաբանական գործողության նշանները ( +, -, ·, : ) այնպես, որ վերականգնվի հավասարությունը 94-54:6=85

Captionless Image

4. Դի´ր թվաբանական գործողության նշանները ( +, -, ·, : ) այնպես, որ վերականգնվի հավասարությունը:           

45 :9 + 85= 90

5.  Դի´ր թվաբանական գործողության նշանները ( +, -, ·, : ) այնպես, որ վերականգնվի հավասարությունը:        

 260 + 260 -120= 400

6.  Դի՛ր փակագծեր այնպես, որ ստանաս ճիշտ հավասարություն։  10x(52×53-51×53)-530=0

370*370*140=600

Ինչ է տնտեսությունը

Բնության բարիքներից բացի  մարդիկ այլ կարիքներ էլ ունեն,  ասենք՝ կրթության, փոխադրամիջոցների, բժշկության,  կենցաղը գեղեցիկ ու հարմար դարձնող տարբեր  իրերի: Այս բոլոր իրերի արտադրությունը, վաճառքը և օգտագործումը՝ սպառումը, կոչվում են տնտեսություն:
Տնտեսությունը կազմող  մասերն են՝  
գյուղատնտեսությունը՝ հողագործությունն ու անասնապահությունը, օգտակար հանածոները, արդյունաբերությունը, շինարարությունը, տրանսպորտը, առևտուրը և իհարկե՝ մարդու աշխատանքը:  Այս բոլոր մասերը փոխկապակցված են:                   
Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անաս­նապահության:
Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում են որպես սննդամթերք Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար: Մշակաբույսերի մասն էլ, օրինակ՝ շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար: Շաքարի ճակնդեղից ստանում են շաքար, բամբակից և վուշից՝ թել: Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակու­թյունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Աշխարհի շատ երկրներում ցորենից հետո մարդիկ իրենց սննդի մեջ ամենից շատ օգտագործում են կար­տոֆիլ, դրա համար էլ այն անվանում են «երկրորդ հաց»: Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝  խաղող, ձմերուկ, բամբակենի և այլն:

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: Անասնապահական մթերքները մեզ համար ևս արժեքավոր սնունդ են: Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: Ընտանի կենդանիները նույնպես բազմազան են: Դրանց շարքում կան կաթնասուններ (կով, ոչխար), թռչուններ (հավ, սագ), ձկներ (իշխան, սիգ), միջատներ (մեղու): Ձկներ բուծելու համար մարդը հաճախ ստեղծում է արհեստական լճակներ և ջրամբարներ:

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Հայաստանում ամռանը կովերին, ոչխարներին, այծերին կարելի է հանդիպել հիմնականում լեռնային արոտներում, որտեղ նրանք սնվում են հյութալի խոտաբույսերով: Այստեղ են նաև տեղափոխում մեղուների փեթակները, որովհետև շատ են բազմերանգ ծաղկաբույսերը:
Միաժամանակ մարդը հատուկ գործարաններում արտադրում է համակցված կերեր, որոնք պարունակում են կենդանիներին շատ անհրաժեշտ սննդարար նյութեր:
Այն մարդկանց, ովքեր զբաղվում են միայն գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելով, անվանում են հողագործներ կամ երկրա­գործներ, իսկ ովքեր բուծում են միայն կենդանիներ՝ անասնապահներ: Շատ մարդիկ զբաղվում են թե’ մեկով, և թե’ մյուսով: Նրանց էլ  սովորաբար անվանում են ագարակատերեր (ֆերմերներ):