Արշակունիների արքայատոհմ

Արշակ II 

Արշակ II­ (350-368թթ.)

Արշակունյաց տոհմի հայտնի արքաներից էր Արշակ II­ (350-368թթ.)։ Գահ բարձրանալուց հետո Արշակ թագավորը ձգտում է խաղաղություն և համերաշխություն հաստատել երկրում։ Նա ամրապնդում է երկրի իշխանությունը։ «Եվ Հայաստան աշխարհի թագավորությունը նորոգվեց ու պայծառացավ»,– գրում է Փավստոս Բուզանդ պատմիչը։ Արշակ II-ի օրոք Հայոց կաթողիկոս է դառնում Ներսես Մեծը, որը Գրիգոր Լուսավորչի ժառանգներից էր։ Ներսես կաթողիկոսը մեծ բարենորոգումներ է կատարում։ Նրա նախաձեռնությամբ գումարված եկեղեցական ժողովում կանոններ են սահմանվում, որոնք կարգավորում էին երկրի և՛ եկեղեցական, և՛ աշխարհիկ գործերը։

Արշակ և Շապուհ։ 
Արշակ թագավորի կառավարման սկզբնական շրջանի խաղաղությունը, սակայն, շուտով ընդհատվում է։ Պարսից բազմաքանակ զորքերը ներխուժում են Հայաստան, բայց չեն կարողանում հաղթել հայոց զորքին։ Տեսնելով, որ չի կարողանում հաղթել պատերազմում, պարսից Շապուհ արքան դիմում է խորամանկության։ Նա իր մոտ է կանչում Արշակ թագավորին` իբր թե խաղաղություն ու բարեկամություն հաստա տելու նպատակով։ Արշակ II-ը, խուսափելով հայրենի երկրի հետագա ավերումից, ստիպված է լինում գնալ Պարսկաստան։
Փավստոս Բուզանդի շնորհիվ մեզ է հասել Արշակի մասին մի ուշագրավ, հայրենի հողի ուժը փառաբանող պատմություն։ Պարսից արքան խիստ մտահոգության մեջ էր՝ հայոց Արշակ թագավորը հավատարիմ կմնա՞ իրեն, թե՞ ոչ։ Հայոց թագավորին փորձելու համար նա հրամայում է Հայաստանից հող ու ջուր բերել և շաղ տալ պալատական դահլիճի մի մասում, իսկ մյուսը թողնել իր բնական հատակով։ Շապուհը Արշակ թագավորի հետ զբոսնում է այդ դահլիճում։ Երբ նրանք քայլում են պարսկական հողի վրա, Արշակը խեղճանում է, տկարանում, ընդունում իր մեղավոր լինելը։ Հենց որ նրանք կանգնում են հայկական հողի վրա, Արշակը միանգամից կերպարանափոխվում է, ըմբոստանում և սպառնում վրեժխնդիր լինել իր նախնիների համար։ Այդպես մի քանի անգամ փորձելով Արշակ թագավորին՝ Շապուհը կարգադրում է փակել նրան հեռավոր Անհուշ բերդում և պահել այնտեղ մինչև կյանքի վերջը։

Արշակունիների ամրոց 

Պատերազմի և Արշակ թագավորի մասին
«Իսկ Պարսից Շապուհ թագավորը իր ամբողջ զորքերով գալիս հասնում է պատերազմի տեղը։ Երկու ճակատները խառնվում են իրար, և պարսից զորքը պարտություն է կրում։ Մանավանդ նիզակավորների գնդերը մոլեգնաբար հարձակվելով, իրենց ձիերի վրայից հարվածելով` քաջությամբ գետին էին գլորում իրենց ախոյաններին Պարսից Շապուհ թագավորի դեմուդեմ։ Երբ գետին էին գլորում, հայոց բոլոր զորքերը քաջալերական ձայնով աղաղակում էին. «Ա՛ռ, քաջ Արշակ»: Շապուհ թագավորը, երբ հասնում է իր իշխանության երկիրը, զարմանք է հայտնում կռվող գնդի քաջության վրա, ինչ որ ինքը տեսավ։ «Զարմացել եմ ես,– ասում է նա,– իմ տեսածի վրա։ Մանկությունից ի վեր միշտ կռվի ու պատերազմի մեջ եմ եղել, շատ տարի է, որ թագավոր եմ դարձել և տարի չեմ անցկացրել առանց կռվի, բայց ջերմ կռիվը սա էր, որին այս անգամ պատահեցի։ Որովհետև երբ հայոց նիզակավորները առաջ էին գալիս, այնպես էին հարձակվում, ինչպես մի բարձր լեռ կամ ինչպես մի հզոր և անշարժ աշտարակ։ Մի ուրիշ բանի վրա էլ եմ զարմացած` Հայկական գնդի միասիրտ հավատարմության և տիրասիրության վրա. որովհետև այսքան տարի է, որ նրանց տերը` Արշակը, կորած է նրանց համար, բայց նրանք նրանով էին քաջալերվում պատերազմի ժամանակ, իրենց սիրուց այնպես էին համարում, թե նա իրենց գլուխ է կանգնած իբրև թագավոր կամ իրենց հետ գնդի մեջ է, իբրև պատերազմի գլուխ կանգնած։ Այո՛,– ասում էր նա,– երանի՜ նրան, ով Հայոց գնդի տերն է, այնպիսի՜ տիրասեր, միաբան և հավատարիմ զորքի»։

Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն

Պապ 

Պապ (370-374թթ.)

Արշակ II-ի փոխարեն հայոց թագավոր է դառնում նրա որդին` Պապը (370-374թթ.)։ Գահ բարձրանալուց անմիջապես հետո Պապ թագավորը ձեռնամուխ է լինում երկրի անկախության ամրապնդմանը։ Դրան մեծ չափով նպաստում է Բագրևանդ գավառի Ձիրավ գյուղի մերձակա դաշտում տեղի ունեցած ճակատամարտում պարսից զորքերի դեմ տարած փայլուն հաղթանակը։ Շապուհ II-ը ստիպված էր հաշտության պայմանագիր կնքել և ճանաչել Մեծ Հայքի անկախությունն ու Պապի գահակալությունը։ Երկրի ներքին կյանքի կարգավորման ու բանակի հզորացման համար Պապ թագավորը կտրուկ միջոցների է դիմում։ Նրա հրամանով եկեղեցուն պատկանող հողերի մեծ մասը առգրավվում և բաժանվում է զին վորականներին: Սահմանափակվում են հոգևոր դասի արտոնությունները, փակ վում կուսա նոց ներն ու մենաստան ները: Հայոց երիտասարդ ար քայի համարձակ և ինքնուրույն գործողությունների շնորհիվ սկսեց աճել երկրի բնակչությունը, իսկ հայոց բանակի թիվը կարճ ժամանակում հասավ շուրջ 90 հազարի: Սակայն այս ամենը նրա դեմ ուժեղ դժգոհություն առաջացրեց։ Նրան մեղադրեցին Ներսես Մեծ կաթողիկոսին թունավորելու, անպարկեշտ վարք ու բարք ունենալու համար: Երկրի անկախության ամրապնդմանն ուղղված Պապի քայլերը դուր չէին գալիս նաև Հռոմեական կայսրությանը։ Հռոմը ձգտում էր ամեն կերպ Պապին զրկել գահից։ Պապ թագավորին հաջողվում է խուսափել իր դեմ կազմակերպված դավադրությունից։ Ի վերջո, 374 թվականին Հայաստանում հռոմեական զորքերի զորա վարը, որ կեղծավորաբար բարեկամ էր ձևանում, կայսեր հանձնարա րությամբ խնջույքի է հրավիրում Պապին և դավադրաբար սպանում նրան։ Պապ թագավորի կարճատև կառավարումը հայոց պատմության ուշագրավ էջերից է։ Պապը, չնայած իր երիտասարդ տարիքին, հեռատես ու տաղանդավոր ղեկավար էր, որն ամենից բարձր դասում էր պետության շահերը։ Պետության ամրապնդմանն ուղղված հայոց արքայի ջանքերը անհետևանք չանցան։
Հինգերորդ դարի սկզբում Արշակունյաց գահակալներից մեկի` Վռամշապուհ արքայի օրոք տեղի ունեցավ հայ ժողովրդի հետագա զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող մի իրադարձություն` մաշտոցյան գրերի գյուտը։ 

Հայ Արշակունիների գահացանկ

  • Տրդատ Ա-(52/66-88)
  • Սանատրուկ-(88-110)
  • Վաղարշ Ա-(117-140)
  • Սոհեմոս-Տիգրան-(140-161/163-186)
  • Տրդատ Բ-(161-163)
  • Վաղարշ Բ-(186-211)
  • Խոսրով Բ-(211-259)
  • Տրդատ Գ-(287-330)
  • Խոսրով Գ-(330-338)
  • Տիրան-(338-350)
  • Արշակ Բ-(350-368)
  • Պապ-(370-374)
  • Վարազդատ-(374-378)
  • Արշակ Գ-(378-389)
  • Խոսրով Դ-(387-388/414-415)
  • Վռամշապուհ-(388-414)
  • Շապուհ-(415-419)
  • Արտաշես-(422-428)

Հարստության հիմնումը,Արտաշես Ա արքան.

Հարստության հիմնումը,Արտաշես Ա արքան.

Արտաշեսյանների թագավորություն, մ․թ․ա․ 189- մ․թ․ 1 թվականներին գոյություն ունեցած թագավորություն է, որի հիմնադիրը Արտաշես Ա Բարեպաշտն է։ Թագավորությունն իր հինադրման սկզբնական շրջանում ունեցել է նվազագույնը 250 հազար կմ2 տարածք, իսկ հզորության գագաթնակետի՝ Տիգրան Մեծի ազդեցության ոլորտը ընդգրկել է շուրջ 3 մլն կմ2 տարածք։ Թագավորության մայրաքաղաքն ի սկզբանե եղել է Երվանդ Դ Վերջինի կողմից կառուցված Երվանդաշատը, ապա Արտաշես Ա-ի կողմից կառուցված է Արտաշատ քաղաքը։ Հետագայում, երբ ստեղծվեց Տիգրան Մեծի աշխարհակալությունը ՝ Արտաշատը ընկավ պետության ծայր հյուսիսում, և Տիգրան Մեծը Աղձնիքում հիմնադրեց Տիգրանակերտը։

Արտաշեսյան թագավորության դրոշը
Արտաշեսյանների զինանշան

Արտաշես Ա Բարեպաշտ (Ք. ա. 189-160 թթ.)Հայոց թագավոր մ.թ.ա. 189 թվականից։ Զարեհի որդին, Երվանդունի տոհմից։ Արտաշես Ա սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվնդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. շուրջ 200 թվականին նրա կառավարիչ է կարգել Արտաշես Ա–ին: Մագնեսիայի ճակտամարտում Հռոմից Անտիոքոս III–ի կրած պարտությունից հետո, Արտաշես Ա անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որն իր հիմնադրի անունով պատմագրության մեջ կոչվում է Արտաշեսյան:

Արտաշես Ա Բարեպաշտ

Արտաշեսի վերափոխիչ գործունեության մեջ կարևոր տեղ է գրավում Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը։ Արևելքում տարածված սովորույթ էր, որ նոր արքայատոհմի հիմնադիրը, գահ բարձրանալով, նոր մայրաքաղաք էր կառուցում։ Արտաշատը կառուցում է մոտ Ք.ա. 185 թվականին Արարատյան դաշտում՝ Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում։ Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով՝ հունահռոմեական պատմիչներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»: Արտաշեսը կառուցել է նաև այլ քաղաքներ Զարեհավան, Զարիշատ և այլն։ Վերջիններս անվանվել են ի պատիվ Արտաշեսի հոր՝ Զարեհի։

Տիգրան 2 Մեծ.

Տիգրան Բ Արտաշեսյան, առավել հայտնի է որպես Տիգրան Մեծ,Մեծ Հայքի թագավորության արքա Արտաշեսյանների հարստությունից,որը կառավարել է մ․թ․ա․ 95 թվականից մինչև իր մահը՝ մ․թ․ա․ 55 թվականը։ Մ.թ.ա. 115-ին անժառանգ Արտավազդ Ա-ն, որը կարճատև պատերազմում պարտվել էր պարթևաց գահակալին, ստիպված է լինում եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել հակառակորդի արքունիքին։ Վերջինս պատանդությունից վերադառնում է միայն մ․թ․ա․ 95 թվականին՝ հոր՝ Տիրան կամ Տիգրան Ա արքայի մահվամբ պայմանավորված։ Պատանդությունից ազատվելու դիմաց հայոց աշխարհաժողովը ստիպված է լինում Միհրդատ Բ-ին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը։

Տիգրան 2 Մեծ

Реклама

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է  Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև  Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի  անապատները։ 

Տիգրան 2 Մեծ օրոք

Արտաշատի պայմանագիր.

Արտաշատի պայմանագիր, կնքվել է հռոմեական զորավար Գնեոս Պոմպեոսի և հայոց արքա Տիգրան Մեծի միջև։ Արտաշատի պայմանագրով ավարտվել են մ.թ.ա. 60-ական թվականների հայ-հռոմեական պատերազմները։ Մ.թ.ա. 66 թվականին Հայաստանը եղել է ներքին ու արտաքին անբարենպաստ պայմաններում։ Պոմպեոսից պարտվելով՝ Պոնտոսի Միհրդատ VI Եվպատոր թագավորը փորձել է դավադրությամբ հայկական գահին բազմեցնել Տիգրան Բ Մեծի որդիներից մեկին, որ ծնվել էր իր դուստր Կլեոպատրայից՝ հուսալով օգտագործել Հայաստանի ուժերը Հռոմի դեմ նոր արշավանքի համար։ Նրա երկու թոռնորդիները դավադրության անհաջող փորձից հետո սպանվել են, երրորդը՝ Տիգրան Կրտսերը, գործակցել է Պարթևաց Հրահատ III թագավորի հետ, կնության առել նրա դստերը և պարթևական ուժերով հարձակվել Հայաստանի վրա։ Չնայած նա պարտվել է Տիգրան Բ Մեծից և մոր՝ Կլեոպատրայի հետ փախել նախ պապի՝ Միհրդատ VI-ի, ապա Պոմպեոսի մոտ, սակայն Հայաստանում չի վերացել ներքին երկպառակությունների սպառնալիքը։ Հայաստանի վրա միաժամանակ հարձակվել են Հռոմը և Պարթևստանը։ Այս իրավիճակում Տիգրան Բ գերադասում է բանակցել Պոմպեոսի հետ։ Ուժերը պահպանելու և Արևելքում Հռոմի նվաճումները ծավալելու նպատակով Պոմպեոսը հաճությամբ ընդունել է Տիգրանի հաշտության առաջարկը։ Ըստ հաշտության պայմանների, Տիգրանը հրաժարվել է արտաքին նվաճումներից՝ Ասորիքից, Արևելյան Կիլիկիայից, Փյունիկիայից, Կապադովկիայից։ Ծոփքն ու Կորդուքը տրվել են Տիգրան Կրտսերին, որը հոր մահից հետո ժառանգելու էր նրա գահը։ Հայաստանը Հռոմին վճարել է 6000 տաղանդ ռազմատուգանք։ Հայաստանը ճանաչվել է իբրև Հռոմի բարեկամ և դաշնակից։ Այնուհետև Պոմպեոսն աշխատել է թուլացնել պարթևական պետությունը և վանել հայկական գահից Հրահատ III-ի բարեկամ Տիգրան Կրտսերին։ Շուտով Տիգրան Կրտսերը Պոմպեոսի դեմ ընդվզելու, նրան անարգելու մեղադրանքով ձերբակալվել է և ուղարկվել Հռոմ։ Տիգրան Բ Մեծը կրկին Մեծ Հայքին է միացել Ծոփքն ու Կորդուքը։ Թեև հաշտության պայմանները եղել են ծանր, Հայաստանը չի դարձել Հռոմին վասալ պետություն, չի խախտվել նրա ամբողջականությունը։

Արտաշես Ա, մ. թ. ա. 189- մ. թ. ա. 160

Արտավազդ Ա, մ. թ. ա. 160 – մ. թ. ա. 115

Տիգրան Ա, մ. թ. ա. 115 –  մ. թ. ա. 95

Տիգրան Բ, մ. թ. ա. 95- մ. թ. ա. 55

Արտավազդ Բ, մ. թ. ա. 55- մ. թ. ա. 34

Արտաշես Բ, մ. թ. ա. 30- մ. թ. ա. 20

Տիգրան Գ, մ. թ. ա. 20- մ. թ. ա. 8

Տիգրան Դ և Էրատո, մ. թ. ա. 8- մ. թ. ա. 1

վարժություններ

Գրի՛ր վարժությունները։

  1. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե նշված թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:

Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

2․ Տրված թվականները գրի՛ր բառերով:

65 վաթսունհինգ 

48 քառասունութ 

107 հարյուր յոթ

93 իննսուներեք

6087 վեց հազար ութսունյոթ

4321 չորս հազար երեք հարյուր քսանմեկ

786 յոթ հարյուր ութսունվեց 

3. Պարզի՛ր, թե ինչպե՞ս է գրվում ինը:

 Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա:

Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:

Ինը քսանից տասնմեկով է փոքր:

Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:

Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:

Ինն ինչի՞ց է մեծ:

Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:

Տատս իննսունմեկ տարեկան է:

4. Գրի՛ր, թե ինչ պարզեցիր իննի գրության մասին։

Իննսունից մինչև իննսունինը գրվում է երկու ն-ով, իսկ երբ ինը բառին հաջորդող բառը սկսվում է բաղաձայնով գրվում է ինը, իսկ երբ ձայնավոր է՝ ինն։

Մայր այծը

Քյարքի լեռան դիմաց  մի ժայռապատ լեռնագոտի կա։ Նրա գլուխը տափակ է ու սիզավետ։

Աշնան կանաչով պատած տափարակով ես առաջ սողացի, հասա ժայռի պռնկին ու ցած նայեցի։ Ներքևում ծնկահար խոտի մեջ նստոտած՝ որոճում էին վեց-յոթ քարայծ։ Նրանք այնպես հանգիստ ու անմեղ էին, գողտրիկ գլուխները նրբագեղ վզերի վրա վեհորեն պահած, որ հիացած նայում և ափսոսում էի կրակել։ Բայց ողջ օրը՝ սկսած լուսադեմից՝ ես շրջել էի այդ լեռներում, հոգնել էի ծայր աստիճան և անուղղելի սխալ գործած կլինեի, եթե ենթարկվեի իմ զգացմունքներին և բաց թողնեի այդքան հաջող որսը։

Եվ ես խլացնելով իմ մեջ խղճի ձայնը՝ կրակեցի խմբից քիչ հեռու նստած մի այծի վրա։

Որոտից սարսափահար՝ կենդանիները վեր թռան ու  սուրացին ժայռերի երկայնքով։ Այն այծը, որի վրա կրակել էի, նայեց ինձ չգիտեմ ինչ հայացքով,- հեռու էր, նրա աչքերի արտահայտությունը որոշել չէր կարող,-և փոխանակ փախչելու իր ընկերների հետևից, գողտրիկ ոստյուններով վազեց դեպի ինձ և կանգ առավ ժայռի ստորոտում, ինձնից ընդամենը տասնհինգ քայլ ցած։ Այս անգամ ես որսացի նրա որոնող հայացքը, որ լի էր տագնապով ու սարսափով։ Ուղիղ հրացանիս փողի դիմաց կանգնել է նա դողդողացող  մկաններով, տեսնում է ինձ՝ իրեն մահ բերողին, բայց չի փախչում․ նրա հայցքը տենդագին փնտրում է մեկին։

Մինչ ես նշան էի բռնել իմ զոհի կրծքին և մատս սեղմում էր հրացանի ձգանը, այդ «մեկը», որին նա փնտրում էր տենդագին և որի համար նա այնպես անվախ վազում էր դեպի մահաբեր զենքը, այդ «մեկը»  հանկարծ դուրս թռավ ոտքիս տակից՝ ժայռի խոռոչից, ուր թաքնվել էր, ոստոստալով հասավ իրեն փնտրողին ու մտավ նրա վզի տակ։

Ուլն է ․․․

Ես լայն ժպտացի և հրացանս ետ քաշեցի։ Այդ սրտաշարժ տեսարանի առաջ անմիջապես հանգավ որսորդական կիրքն իմ մեջ։ Եվ երբ, հաջորդ վայրկյանին, մայր և ուլ իրար գտած՝ միասին սլանում էին փախած հոտի հետևից, ես հրացանս օդում ճոճելով ճանապարհ էի դնում նրանց ու ցնծագին բացականչություններով թնդացնում ժայռերը։

Այդ պահին իմ դիմացի լեռան ծերպերում թնդյուններ լսվեցին, և ականջիս հասավ ընկերոջս ուրախ կանչը․

-Խփել ե˜մ, արի տանե˜նք, արի օգնի˜ր․․․

Եվ նա սկսեց ինքն իրեն երգել ու սուլել։ Ուրախ էր։ Ուրախ էր, որ այծ էր սպանել։ Ես նույնպես ուրախ էի։ Բայց ուրախ էի, որ չէ՛ի սպանել, որ չորբացավ այն սիրուն ուլիկը․․․

պատմությունը սովորեցրեց ինձ չսպանել կենդանիներին, քանի որ դա սխալ է, և որ կենդանիները նույնպես զգացմունքներ ունեն.

Հնարագետ ջուլհակը: Ղ. Աղայան

Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…

Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…

Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։

— Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։

Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։

Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։

2

Թագավորը կարծում էր, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ պիտի լինի, և իրան համար շատ ամոթ էր համարում, որ այդ հասարակ հանելուկը լուծող մի գիտնական չունի։ Այսպիսի մտատանջությունով նա մեկ օր ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը, ուր հանդիպեցավ մի տարօրինակ բանի։ Մի տանիքի վրա ցորեն կար փռած աղունի համար, ոչ ոք չկար մոտը, բայց մի երկայն եղեգ կար ցցված, որ ինքն իրան անդադար տարուբերվելով քշում էր ճնճղուկներին։ «Այս հրաշքի գաղտնիքը պետք է տան մեջը փնտրել»,— ասաց թագավորն ու ներս գնաց տուն և այնտեղ տեսավ մի ջուլհակ, որ կտավ էր գործում։

Երբ որ թագավորը ներս մտավ՝ ողջունեց ջուլհակին, ջուլհակը նայեց նրա վրա, իսկույն ոտքի կանգնեց, խոր գլուխ տալով պատասխանեց նրա ողջույնին, հետո սկսեց շարունակել իր գործը։ Ջուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուքը նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։

Թագավորն այդ ամենը նկատեց և գովեց իր մտքումը նրա հնարագիտությունը, միայն նրա ոտքի կանգնելով խոր գլուխ տալը թագավորի մեջ կասկած ձգեց, թե՝ չլինի՞ իրան ճանաչեց։ Այս բանն ստուգելու համար թագավորը մի մութ հարցմունք արավ նրան.

— Չլինի՜մ, չլինի՜մ…

— Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։

Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով՝ ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «Մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «Մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։

— Քանիսի՞ մեջն ես, վարպե՛տ,– հետո հարցրեց թագավորը։

— Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։

Թագավորի այս հարցմունքը ջուլհակի հասակին էր վերաբերում։ Ջուլհակը պատասխանեց, որ երկու ոտքով ման գալն արդեն վերջացրել է, հիմա գավազան է գործ ածում՝ իբրև երրորդ ոտք, մեկ խոսքով՝ ծերացել է։

Թագավորն այսպիսի շատ մութ հարցմունքներ արավ և բոլորի պատասխանն էլ ստացավ դարձյալ մութ կերպով։ Տեսավ, որ ծերունի հայը մի հնարագետ և հանճարի տեր մարդ է թե՛ գործով և թե՛ խոսքով, մտածեց, որ միայն սա՛ կարող է դերվիշի պատասխանը տալ։

— Դու, որ այդչափ հնարագետ ես,— ասաց թագավորը,— եթե մի քանի սագ ուղարկեմ քեզ մոտ՝ կարո՞ղ ես փետրել նրանց։

— Դրա քաջ վարպետն եմ ես,— ասաց ջուլհակը։

3

Այս պատասխանն ստանալուց հետո թագավորը գնաց։ Շատ չանցավ՝ ջուլհակի մոտ եկան թագավորի գիտնական նազիր-վեզիրները։

«Ահա՛ եկան թագավորի սագերը, իրա՛վ որ լավ փետրելու թռչուններ են»,— ասաց ջուլհակը ինքն իրան։

Թագավորը տուն գնալով սաստիկ բարկացել էր գիտնականների վրա և սպառնացել էր, որ եթե գոնե մի մարդ չգտնեն, որ դերվիշին պատասխան տա, նրանց բոլորին էլ կաքսորե։ Այսպես նեղի գալով՝ որոշեցին դիմել հնարագետ ջուլհակին, որի համբավը նրանցից մեկը լսել էր։

— Վարպե՛տ եղբայր, կարող չե՞ս արդյոք մի պատասխան տալ մեր տարօրինակ հյուրին, որ ժողովրդի վրա սարսափ է տարածել,— ասացին գիտնականները և պատմեցին դերվիշի դեպքը, որ արդեն հայտնի էր ջուլհակին։

— Ինչո՞ւ չէ… կարող եմ… բայց մեծ ծախք կպահանջվի դրա համար։ Պետք է ձեռք բերել մի կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ։

Գիտնականները մնացին ապշած։

— Դրա ծախքը մե՛նք կվճարենք,— ասացին նրանք ուշքի գալով,— միայն՝ մենք չենք կարող գտնել այդ բաները, ինչ որ դու ես ասում։

— Երեք բան է իմ ուզածը, և ես ի՛նքս կգտնեմ, միայն՝ ամեն բանի համար մի գլխարկ լիքը ոսկի է պետք։ Դուք երեք հոգի եք, ամենքդ ձեր գլխարկովը մեկ ոսկի կբերեք, ես էլ կգամ դերվիշին պատասխան կտամ։

Գիտնականները ճարահատած համաձայնեցին։ Գնացին երեք գլխարկ ոսկի բերին, տվին ջուլհակին։ Այսպես փետրելով նրանց, ինչպես պատվիրել էր թագավորը, վեր կացավ առավ իր հոնի գավազանը, մի գլուխ հոտած սխտոր, ոտի մեկը կոտրած մի հավ, և գնաց սարսափ տարածող դերվիշի մոտ։

Հավաքվեցին բոլոր քաղաքացիք, ներկա էր և թագավորը՝ իր բոլոր իշխաններով։

Ջուլհակը չխոսեց դերվիշի հետ. նա լուռումունջ իր գավազանի ծայրով մի խոր ակոս քաշեց շրջանի մեջտեղով ծայրե ի ծայր և այսպիսով դերվիշի շրջանը երկու հավասար մասի բաժանեց և նստեց նրա դեմ հանդիման։

Դերվիշը երկար մտածեց, գլուխը թափ տվավ. վերջը մի գլուխ սոխ հանեց, դրավ առջևը։

Ջուլհակը, առանց երկար մտածելու, իսկույն իր սխտորը հանեց, դրավ իր առջևը։ Բարկացավ դերվիշը և իր ջեբից հանեց մի բուռ կորեկ և շաղ տվավ ամբողջ շրջանի մեջ։

Ջուլհակը փեշի տակից հանեց իր հավը, որ իսկույն կտկտալով կերավ բոլոր կորեկը։

Դերվիշն էլ մինչև վերջը չսպասեց, իսկույն վեր կացավ և մռմռալով հեռացավ-գնաց…

Թագավորը մոտեցավ ջուլհակին և խնդրեց, որ բացատրե այդ հանելուկի նշանակությունը։

— Ո՛ղջ լինի թագավորը,— ասաց ջուլհակը։— Այս մարդը մի խելագար դերվիշ է։ Երևակայել է, որ ինքը մի շատ զորեղ իմաստուն մարդ է և կարող է մեր ամբողջ աշխարհքին տիրել։ Իր քաշած շրջանով ուզում էր մեզ հասկացնել, թե իրա՛նն է բոլոր մեր երկիրը։ Ես չուզեցա հասկացնել նրան, որ այդ խելագարություն է, այլ՝ կես արի մեջտեղից, որով ուզեցա ասել՝ թե կեսն էլ իմն է։ Նա բարկացավ և իր սոխով ինձ պատերազմ հայտնեց կամ ուզեց ասել՝ մեր մեջ դառնություն կծագի, կռիվ կլինի։ Ես էլ իմ սխտորով հասկացրի նրան, որ ես փախչող չեմ, թեկուզ կռվից էլ վատթար բան պատահի։ Նա կորեկով ինձ սպառնաց, որ իր զորքերն անհամար են։ Ես էլ իմ հավով ցույց տվի, որ ահա՛ այսպես կջարդեմ ես քո անհամար զորքը։ Դրա վրա նա տեսավ, որ է՛լ չի կարող մեզ վախեցնել, փախավ-գնաց…

Քաղաքացիք շատ ուրախացան, որ վերջապես ազատվեցին դերվիշի տալիք երևակայական սովից ու մահից, և ամենքը միաբերան գոչեցին. «Կեցցե՜ ջուլհակը»։

Շահ-Աբասը, որ շատ արհեստասեր թագավոր էր, գովեց ջուլհակին և հետո հարցրեց.

— Ի՞նչ արիր իմ սագերին, լավ փետրեցի՞ր, թե՞ ոչ…

— Ո՛ղջ լինի թագավորը, այո՛, լա՜վ փետրեցի, ահա՛ նրանց փետուրները,— ասաց ջուլհակը և թագավորի առջևը դրավ մի պարկ ոսկի։

— Քե՛զ են արժանի այդ ոսկիքը,— ասաց թագավորը,— դու ավելի օգտակար գործադրություն կգտնես դրանց համար։ Մի այդքան էլ իմ գանձարանից ստացիր և մի մեծ գործարան բաց արա. թող ծաղկի քո արհեստը իմ երկրիս մեջ։ Այսուհետև իմ պալատի դռները միշտ բաց են քեզ համար, թող իմ հովանավորությունը լիուլի տարածվի քո իմաստուն ժառանգների և քո ազգի վրա։

Դերվիշ — մահմեդականների թափառաշրջիկ կրոնավոր, խև
Բոլորեքյան — բոլորը, ամենքը, բոլորը միասին
Մաքուք — մաքոք

Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները:
առաջին մաս
Լուռ ու մունջ — բոլորովին լուռ
Դատարկ — փուչ
Երկյուղ — սարսափ
Միմյանց — իրար
Սաստկացավ — ուժեղացավ
Փարատել — ամոքել
երկրորդ մաս
Տարօրինակ — անսովոր
Ջուլհակ — կտավագործ
Ճախարակով — իլիկով
Հանճար — իմաստուն
Երրորդ մաս
Համբավ — լուր
Անհամար — անթիվ

Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները, արտահայտությունները:

տեսնես ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։ — Չանհանգստացնի ժողովրդին դերվիշը
լուն ուղտ շինելով — չափազանցնելով
ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը — հիվանդությունով վարակես
ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին — ավելի վատացրեցին վիճակը

ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը — գաղտնի, արտաքինը փոխած ման էր գալիս
Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա — չմատնես եթե ճանաչում ես, ոչ ոք չիմանա
Հնարագիտություն, թագավոր, կտավ, հարցմունք, կախարդական, անմահական, գլուխ, արհեստասեր բառերը բաղադրիչների բաժանի՛ր, որոշի՛ր կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր, բարդ ածանցավոր):

Հնարագիտություն — Հնար-ա-գիտ-ություն — բարդ ածանցավոր
թագավոր — թագ-ավոր — ածանցավոր
կտավ — պարզ
հարցմունք — հարց-մունք — ածանցավոր
կախարդական — կախարդ-ական — ածանցավոր
անմահական — ան-մահ-ական — ածանցավոր
գլուխ — պարզ
արհեստասեր — արհեստ-ա-սեր — բարդ
Պատմվածքից դո՛ւրս գրիր 5 անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ: Պատմվածքից փորձիր գտնել և դուրս գրել հատուկ գոյականը

Անձ — մարդ, գիտնական, ջուլհակ, դերվիշ, թագավոր։
Իր — հագուստ, փայտ, ձեռք, ցորեն, սխտոր։
Հատուկ — Շահ-Աբաս, Սպահան
Բնութագրի՛ր դերվիշին, ջուլհակին:

Դերվիշը — խորամանկ, վատ
Ջուլհակին — խորամանկ, խելացի

Ինքնաստուգում 18.04.2024

  1. Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

2. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին: Մարդը շատ բարի եր, օգնում եր մյուսներին և սրինգով բոլորին ուրախացնում եր։

3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից:
Իր սրինգով

4. Վերնագրի՛ր տեքստը:

կախարդական սրինգով

5. Կազմի՛ր նոր բառեր  աշխարհ, ճանապարհ բառերով:
աշխարհ — աշխարհագրագետ
ճանապարհ — ճանապարհորդ

6. Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է:
ամենաբարի — ածական
սրինգ — գոյական
 քաղցր — ածական
 մխիթարում էր — բայ
նա — դերանուն
անտառ  — գոյական
սթափվեց — բայ
կախարդական — ածական

7. Համառոտի՛ր նախադասությունը՝
Նա իր սրինգի
 քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին:
Նա նվագում էր։ 

8. Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝

Ենթակա — մարդը 
ստորոգյալ -վերադարնում եր 
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով:

4. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝ մխիթարել, պսպղալ, թշնամի:
մխիթարել — Սփոփել
պսպղալ — Փայլել
թշնամի — Ոսոխ

5. Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099, 37, 45, 766, 84:
Երկու հազար իննսունինը  Երեսունյոթ Քառասունհինգ. Յոթ հարյուր վաթսունվեց
Ութսունչորս

test

where is my ticket?

An old writer who is very popular in England is travelling by train. When the ticket-inspector comes and asks him for his ticket, the old writer begins to look for it in his pockets, in his bag and suitcase but cannot find it.

” I can wait,” the ticket-inspector says, who knows the writer very well. “I can come again at the next station. “but at the next station it is just the same. The old writer can not find the ticket.

“That’s all right,” the ticket-inspector says. “That’s all right”.

“Oh, but I must find my ticket,” says the man. “I want to know where I am going to.”

Անծանոթ բառեր

Տեղադրեք a, an , the  որտեղ անհրաժեշտ է։

It was a nice place with a green trees near the river.  The boys are playing football in the yard. They spoke much about the modern litrature and art. I have an idea of going for a walk as far as the station. Shall we go to London by the train or by the bus.

Գրիր փոքրիկ պատում օգտագործելով այս բառերը։

boat-նավակ , journey-ճանապարհորդություն, զբոսանք, hiking-արշավել, քայլել, to go in far-հեռու գնալ, to travel-ճանապարհորդել, team-խումբ, to see off-ուղեկցել,  plane-ինքնաթիռ, passenger-ուղևոր, agree to -համաձայնվել, airport-օդանավակայան, trip-ճամփորդություն, to try on-փորձարկել, to fly-թռնել, heavy-ծանր, carriage-վագոն, port-նավահանգիստ,  leave-մեկնել, catch-բռնել, comfortable-հարմարավետ, possible-հնարավոր, seat-նստատեղ, suitcase-ճամպրուկ, ticket-տոմս, station-կայարան, կայան train-գնացք, railway-երկաթուղի

Alex decided to go on a journey to London for a trip with his team they go to the airport and the suitcase was to heavy to fly on the plane they agree to travel on a boat ,they got to London and went to a store to try on comfortable clothes they catch the boat and go home:

Ինքնաստուգում

  1. Բառերից անջատի´ր նախածանցները:

Վեր+հանել

դժ+բախտ

, ան+հնար

, չ+կամ

չ+գալ

, դժ+գոհ

, ան+հեռատես

, արտա+բյուջե

, ներ+մուծել:

  1. Պարզ բառերին ածանցներ կամ արմատներ ավելացրո´ւ և ստացի´ր բաղադրյալ(բարդ և ածանցավոր) բառեր:

Շուն ծնակ

, գինի գինա

, բույս բույս

, հույս հույս

, լույս

, տարի

, օր օրական

3. Բառերը բաժանի´ր արմատների, ածանցների: Չմոռանա´ս հոդակապը:

Օրինակ՝ մարդակեր -մարդ+ա+կեր

Դաս+ա+ցուցակ

, չ+տես

, մարդ+ա+կեր

, յու+ղոտ

, հաց+աման

, աման+եղեն

, լուս+ա+վոր

, լուս+ա+մուտ

, ան+տեսանելի

, խոշոր+ա+ցույց

, ցուց+ամատ

, դռն+ակ

, լավ+ություն

, ան+հոգնել

, դժգոհ, քարոտ, պարս+կուհի, հայ+ուհի, Վրաստան:

4․ Ա խմբի բառերին միացրո´ւ Բ խմբի ածանցները և ստացի´ր նոր բառեր:

Ա. խմոր, հայ, հնդիկ, հաշտ, գոհ, գարուն

Բ. Եղեն, ան(նախածանց), դժ(նախածանց), ային, ստան, ուհի

խմորԵղեն նձի

5․ Բառերը բաժանի՛ր երեք խմբի՝ գոյականների, ածականների և բայերի:

Աշխատում է, աշխատանք, հիշողություն, մազեր, բարեսիրտ, գեղեցիկ, գեղեցկություն, մեղմ, խոսել, գրիչ, խոսք, ազնիվ, վազեց, վազք, սեղան, ուսուցիչ, Երևան, անտառ, կխոսեմ, գոռում էին, մեծացավ, վերադառնալ, դյութական, Աշխեն, տնտեսուհի, հաճելի, անսիրտ

Մթնոլորտային տեղումներ

Ամպերում ջրային գոլորշիները  սառելով խտանում են, վերածվում ջրի կաթիլների, իսկ եթե օդի ջերմաստիճանը բացասական է՝ սառցաբյուրեղների: Դրանք  կուտակվելով, խոշորանում են և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնո­լորտային տեղումներ: Մթնոլորտային տեղումները լինում են հեղուկ (անձրև, ցող) և պինդ (ձյուն, կարկուտ, եղյամ): Բացի այդ՝ մթնոլորտային տեղումների մի մասը թափվում է անմիջապես ամպերից (անձրև, ձյուն, կարկուտ), մյուսները (ցող, եղյամ) առաջանում են երկրամերձ շերտում:

Անձրևն առաջանում է օդի միայն դրական ջերմաստիճանների դեպ­քում, երբ մթնոլորտում կա բավարար քանակությամբ ջրային գոլորշի:

Սակայն միշտ չէ, որ ամպամած եղանակին անձրև է գալիս, որովհետև հնարավոր է, որ օդը լրիվ հագեցած չլինի, ամպի մեջ եղած կաթիլները շատ մանր լինեն և թեթև լինելու պատճառով մնան երկնքում:

Ձյունը, ի տարբերություն անձրևի, առաջանում է օդի 0 °C-ից ցածր ջերմաստիճանում: Այսինքն՝ ջուրը  հեղուկ վիճակից անցնում է պինդ վի­ճակի, ուստի և կոչվում է մթնոլորտային պինդ տեղում:

Նախ՝ ձևավորվում են մանր սառցաբյուրեղներ, որոնք, միանալով ի­րար և սնվելով շուրջն եղած գոլորշիներով, խտանում են, խոշորանում, կազմում են փաթիլներ, և Երկրի ձգողական ուժի շնորհիվ՝ թափվում ցած:

Կարկուտը նույնպես մթնոլորտային պինդ տեղում է, սակայն առաջա­նում է տարվա տաք սեզոնում: Շատ հաճախ տաք օդի հետ վեր բարձրա­ցող ջրային գոլորշիներն ու ջրի մանր կաթիլները հասնում են այնպիսի բարձրության, որտեղ օդի ջերմաստիճանը բացասական է: Այդտեղ դրանք վերածվում են սառցաբյուրեղների: Վերջիններս, օդային հոսանքների միջոցով վեր ու վար շարժվելով, աստիճանաբար պատվում են սառցե նորա­նոր թաղանթներով, մեծանում՝ ձևավորելով կարկտի հատիկները, և թափ­վում են Երկրի վրա:

Կարկուտը մեծ վնաս է հասցնում բնակչությանը՝ ոչնչացնելով ցանքերը, այգիները, ջարդելով ծառերը, կտուրները և այլն:
Ցողը Երկրի մակերևույթի, բույսերի և զանազան առարկաների վրա նստած ջրի մանր կաթիլներն են: Դրանք գոյանում են հիմնակա­նում տարվա տաք սեզոնում, օդի դրական ջերմաստիճանի պայմաննե­րում, պարզկա գիշերային ժամերին: